Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են «Մաուգլի» մականվամբ 31-ամյա Արայիկ Սարգսյանին, ով այս տարվա նոյեմբերի 18-ին հիվանդանոցից դիմել էր փախուստի։
Նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հիվանդանոցից փախել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ՝ 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, ով նախկինում դատապարտված էր եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման՝ 6 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նրան հայտնաբերելու ուղղությամբ ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական խմբեր ինչպես քրեակատարողական ծառայությունում, այնպես էլ ոստիկանության էրեբունու բաժնում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...