Քաղաքականություն

Կարեն Դեմիրճյանը հուշարձան կունենա

Կարեն Դեմիրճյանը հուշարձան կունենա
Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծային աշխատանքների համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երևանի համայնքին տրամադրվել է սուբվենցիա 3 մլն 281 դրամ: Նշվել է, որ ըստ քանդակագործ Սարգիս…

Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծային աշխատանքների համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երևանի համայնքին տրամադրվել է սուբվենցիա 3 մլն 281 դրամ: Նշվել է, որ ըստ քանդակագործ Սարգիս Բաբայանի նախահաշվի, մոտ 54,2 մլն դրամ էլ հարկավոր է արձանի տեղադրման համար: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը Երևանի ավագանու նիստում:

Արձանը կանգնեցվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ համալիր տանող աստիճանների և Լենինգրադյան փողոցի միջանկյալ ազատ տարածքում:

Ըստ ավագանու որոշման՝ Երևան քաղաքի ավագանու 2014-ի ապրիլի 30-ի «Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» հ. 148-Ա որոշման մեջ «Մաշտոցի հ.15 և հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու՝ Մ.Մաշտոցի պողոտային հարակից հատվածում» բառերը փոխարինել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ համալիր տանող աստիճանների և Լենինգրադյան փողոցի միջանկյալ ազատ տարածքում» բառերով:

 

Նմանատիպ հոդվածներ

ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...

Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին

Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250