Հետաքրքիր ա էլի, կահույքի՞ց են զգացել, թե՞ հայհոյանքներից. Ալիկ Սարգսյանը՝ խոշտանգման տեսանյութն իր հետ կապելու մասին

ՀՀ ոստիկանությունն այսօր տեղեկացրեց, որ օրերս համացանցում տարածված սկանդալային տեսանյութն արվել է շուրջ տասը տարի առաջ: 

 

Այսօր ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էր լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգելու տեսանյութը 2008-2010 թվականներին է արվել:

 

2008-2011 թվականներին ՀՀ ոստիկանապետ է եղել Ալիկ Սարգսյանը, որն այժմ որպես մեղադրյալ ներգրավված է Մարտի 1-ի գործում:

ՀՀ նախկին ոստիկանապետից Հայկական ժամանակը փորձել է պարզել՝ արդյո՞ք ծանոթ չի եղել դեպքին:

 

- Ինչի՞ց եք ենթադրում, որ ես կապ ունեմ:

 

- Ձեր ղեկավարման տարիներն են համընկնում: Ոստիկանությունից ասում են, որ շուրջ 10 տարի առաջ է եղել դեպքը:

 

- Ուղղակի ասել են, որ դա եղել է 10 տարի առա՞ջ: Հետաքրքիր ա էլի, կահույքի՞ց են զգացել սենյակի, թե՞ հայհոյանքներից: Ես չգիտեմ ինչից են զգացել: Ոստիկանությունն ասում է, որ դա եղել է տաս տարի առա՞ջ: Ապրեն իրենք, եթե էդպես զգայուն են: Չե՞ն կարող իդենտիֆիկացնել: Չե՞ն կարողանում բերեն թղթապանակները, տեսնեն ովքեր են էդ մարդիկ, ծեծողներն ովքեր են: Կարծում եմ, մինչեւ հիմա համակարգում են, թող կանչեն, մարդկանց բերեն, ասեն ովքեր են եղել:

 

- Մեկի անունը կա՝ Նարեկ Սիմոնյան: Ճանաչո՞ւմ եք:

 

- Չեմ ճանաչում:

 

- Իսկ դուք վստա՞հ եք, որ ձեր ղեկավարման օրոք չի՞ եղել նման բան:

 

- Ես դրանում վստահ եմ այնքանով, որ ուղղակի աբսուրդ է, որ 10 տարի էս կադրերը պահել են, 10 տարի հետո որոշեցին սոցիալական ցանցերով ցույց տան՝ տեսեք սենց բան ա եղել: Էն էլ 10 տարի առաջ: Անհեթեթություն  է ուղղակի, անհեթեթություն:

 

- Ճի՞շտ եմ հասկանում՝ մտածում եք, որ սա ձեր դեմ քա՞յլ է, թե վստահ եք, որ ձեր ղեկավարման ժամանակ նման բան լինել չէր կարող:

 

- Մի բանում եմ վստահ, որ ես դրա հետ կապ չունեմ: Թող բազմացնեն, ավելի շատ բաներ ցույց տան, գուցե գնան նայեն ստատիստիկան՝ իմ օրոք ինչ սպանություններ են եղել, ավազակային հարձակումներ, բան: Թող էդ գործերը նայեն՝ գոնե կիմանամ, որ իմ օրոք ա եղել: Թող բացեն տարեգրությունը՝ նայեն 2008-11 թվականը ինչ դեպքեր ա եղել:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն

Պատահարներ