Պատահարներ

Բետոնը պոկվել է և ընկել տղամարդկանց վրա. նրանցից մեկը մահացել է

WRed 18,408 դիտում
Բետոնը պոկվել է և ընկել տղամարդկանց վրա. նրանցից մեկը մահացել է

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում։ Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արղության փողոցի հասցեներից մեկը, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։

 

Շտապօգնությունն արձանագրել է, որ մոտ 60-ամյա մի տղամարդ տեղում մահացել է, իսկ մեկ այլ՝ մոտ 55 տարեկան տղամարդուն տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

 

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ բետոնի մի հատված պոկվել է ու ընկել տղամարդկանց վրա, ինչի հետևանքով մեկը մահացել է, իսկ մյուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։

Դեպքից հետո տարածք են ժամանել իրավապահներ, որոնք պարզում են կատարվածի մանրամասները։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250