Արսեն Թորոսյանը Դանիայում է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Դանիայի Թագավորություն Կոպենհագենում:
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, նա մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 27-րդ մշտական կոմիտեի երկրորդ նստաշրջանին:
Մշտական կոմիտեի նիստի ընթացքում քննարկման են դրվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ռազմավարական ղեկավարման արդյունիավետության բարձրացմանն ու նոր տարրերի ներգրավմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջան 70-րդ նստաշրջանի ծրագիրը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է առաջարկներ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի, ինչպես նաև առանձին երկրներում գործող գրասենյակների կառուցվածքային փոփոխությունների, նոր մտածողության, թիմային աշխատանքի խթանման, տեխնիկական անձնակազմի ամբողջական ներուժի օգտագործման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ։
Նշենք, որ Արսեն Թորոսյանը նաև ակտիվ մասնակցում է «Երկրները ուշադրության կենտրոնում» ենթակոմիտեի աշխատանքներին՝ հաշվի առնելով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գործունեությանը Հայաստանի՝ որպես անդամ երկրի ներգրավվածությունը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետո...