«168 ժամ». Ոչ մեկը չի խոսում, որ Փաշինյանի վարչապետության օրոք հազարավոր հեկտարներով հող ենք կորցրել նախիջևանյան թևում. Գրիգոր Գրիգորյան
«168 ժամ» թերթը գրում է.
Ապրիլյան պատերազմի հետ կապված շահարկումներ անողներն այն մարդիկ են, որոնք ընդհանրապես բանակից չեն հասկանում: …Ովքե՞ր են ապրիլյան գործողությունները հետաքննող հանձնաժողովի անդամները. մարդիկ են, որոնք նույնիսկ բանակում չեն ծառայել, գաղափար չունեն, թե զենքը որքան է կշռում, զենքի տեսակները չգիտեն, և իրենք պիտի այդ հարցը քննարկեն և չգիտեմ ինչ որոշումներ կայացնեն: Եթե այսօր ուզում ենք հարցեր տալ, ապա առաջին հերթին հարցեր պիտի տանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինվորական գծով խորհրդական Արշակ Կարապետյանին, որը եղել է հետախուզության վարչության պետը և առաջին մարդն է, որը պատասխանատվության պիտի ենթարկվեր: …Ես այսպես կարող եմ ասել՝ մեր զինվորը հաղթեց և՛ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին: Իմ կարծիքով՝ բլից-կրիգը նախապատրաստված էր, թե ով որքան կարող է այդ 3-4 օրում մի բան անի և թեման փակի վերջնականապես, բայց արդյունքում 18 տարեկան զինվորը խափանեց բոլորի պլանները:
Կհիշեք, դեռ 2014-ին ասել եմ՝ հայի, հայ զինվորի գենի դեմ հնարավոր չէ, ամենաթույլ զինվորն էլ վայրկենապես կարող է առյուծ դառնալ և մեծ խնդիրներ կատարել: …Եթե պատերազմ լինի, ովքեր մտահոգված են այս երկրի համար, գնալու են: Բնականաբար, այս կառավարությունը չի գնացել, չի էլ գնալու»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը:
Գրիգոր Գրիգորյանը նաև անդրադարձել է Ապրիլյան պատերազմից հետո շահարկվող «800 հա կորցնելու» մասին շրջանառվող արտահայտությանը. «Մեկն առանց հասկանալու՝ ինչ-որ արտահայտություն է արել, և մինչև հիմա շարունակվում է, թե՝ 800 հա ենք կորցրել: Այո, դիրք կորցրել ենք, բայց ո՞վ է ասում, որ դա 800 հա է եղել: Յուրաքանչյուր տեղանքում պիտի նպաստավոր դիրք ընտրես, երբ հետ ես քաշվում: Արցախյան գոյամարտի ժամանակ այդքան հող ազատագրեցինք, բայց ոչ մեկը չի խոսում դրա մասին: Ոչ մեկը չի խոսում նաև այն մասին, որ 2018-ին Փաշինյանի վարչապետության օրոք հազարավոր հեկտարներով հող ենք կորցրել Վայոց ձորում՝ նախիջևանյան թևում: Եվ սա՝ առանց կռվի: Բա ինչի՞ չենք խոսում դրա մասին: Ո՞նց եղավ, որ Արենի գյուղը հայտնվեց հակառակորդի թիրախի ներքո, երբ թուրքի դիրքերը եսիմ որտեղ էին…»։
Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
290.000 դրամ վճարվել է մտերիմներին ծննդյան առթիվ խաշի հրավիրելու արդյունքում. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է երեկ առավոտից համացանցում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն այն մասին, որ ընկերներ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետո...