Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել են «Օպելը» գողացած ու մասնատած տղամարդուն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել են «Օպելը» գողացած ու մասնատած տղամարդուն
Նոյեմբերի 19-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղրոդում ստացվեց, որ գողացել են Նազարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Բաժնի քրեական հետախույզները օրեր տևած…

Նոյեմբերի 19-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղրոդում ստացվեց, որ գողացել են Նազարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Բաժնի քրեական հետախույզները օրեր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ մեքենան գողացել է Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ։ 

 

Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզում հայտնաբերեցին գողացված մեքենան, որն արդեն մասնատված էր։ Տուժողին պատճառված վնասի չափն ու դեպքի հանգամանքները քննությամբ պրազվում են։    

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250