Ոստիկանները կանխել են խմբակային գողության դեպքը. երիտասարդները բերման են ենթարկվել
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչ, 18-ամյա Արշալույս Հ-ն, Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Էրիկ Մ-ն և Արարատի մարզի բնակիչ՝ 23-ամյա Տիգրան խ-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև Երևանի բնակիչ՝ 60-ամյա Վաչագան Ս-ի վարած այն Opel մակնիշի ավտոմեքենան, որով նշված անձինք տեղաշարժվել են։
Այդ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են այդ անձանց իրերը։ Դրանք են՝ 2 հատ երկաթյա լինգ և 1 հատ դիմակ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ եռյակի անդամները ոստիկանությունում խոստովանել են, որ ցանկացել են Արաբկիր վարչական շրջանի խանութներից գողություն կատարել, սակայն իրենց նպատակին չեն հասել, քանի որ ոստիկանության ծառայողների կողմից բռնվել են։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կասկածյալները բաց են թողնվել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...
Հայաստան մեկնող ավտոբուսը Լարսում կանգնեցվել է
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելվ...