Սպորտ

Մխիթարյանը կրկին բաց թողեց «Ռոմայի» խաղը. նա կխաղա մյուս խաղին

WRed 313 դիտում
Մխիթարյանը կրկին բաց թողեց «Ռոմայի» խաղը. նա կխաղա մյուս խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը նորից հետաձգվեց: Կիսապաշտպանը հայտավորված չէր երեկ՝ նոյեմբերի 24-ին, տեղի ունեցած Ա Սերիայի 13-րդ տուրի «Բրեշիայի» դեմ տնային խաղին, որը նրա թիմը հաղթեց 3:0 հաշվով: Հանդիպումից հետո «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է նրա բացակայության մասին: 

«Նա շաբաթվա սկզբից մարզվում էր մեզ հետ: Սա նրա ապաքինման 8-րդ շաբաթն է: Հաջորդ խաղում նա մեզ հետ կլինի, թեեւ պետք է շարունակի բարելավել»,- ասել է մարզիչը: 

Մխիթարյանն աճուկային վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին կայացած Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղում: Սպասվում էր, որ կվերադառնա 3 շաբաթից, սակայն ապաքինումը ձգձգվեց: Նա բաց թողեց ինչպես ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի, այնպես էլ «Ռոմայի» մի շարք հանդիպումներ: 

Հռոմեական թիմի հաջորդ խաղը հինգշաբթի օրն է՝ նոյեմբերի 28-ին: Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի «Իստամբուլ Բաշաքշեհիրին»: Խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ հենց թուրքական թիմն է գլխավորում J խմբի մրցաշարային աղյուսակը: Ունի 7 միավոր: Ռոման 5 միավորով 3-րդն է: Նույնքան միավոր ունեցող Մյունխենգլադբախի «Բորուսիան» 2-րդն է, իտալական թիմին գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով: «Վոլֆսբերգերը» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250