Ջրվեժում վթար է տեղի ունեցել. վիրավորները արգելափակվել են մեքենայի մեջ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի 7-րդ շենքի մոտ տեղի է ունեցել ավտովթար և ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի։
Մինչ փրկարարների ժամանումը, վիրավորին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ բախվել են ВАЗ 2121 մակնիշի 35 GP 109 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 36 MO 227 համարանիշի ավտոմեքենաները։ Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչ-որ անձինք Нива-ն դեպքի վայրից փախցրել էին և փորձում էին դեպքի վայրից հեռացնել նաև «07»-ը։
Ճանապարհային ոստիկանները դեպքի վայր ժամանած հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ կանխեցին ոչ միայն «07»-ի տեղափոխումը, այլև հայտնաբերեցին Нива-ն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...