ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցը հասավ ԱԺ. «Հրապարակ»
«ՀՅԴ-ն օրերս գրավոր դիմում է ուղարկել ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով։ Խմբակցությունները, մեր տեղեկություններով, ուսումնասիրել են առաջարկը և, ըստ ամենայնի, գրավոր կպատասխանեն ՀՅԴ-ականներին։ Չնայած յուրաքանչյուր խմբակցություն ունի նախարարին անվստահություն հայտնելու օրենսդրական հնարավորություն, սակայն այս նստաշրջանում և´ ԲՀԿ-ն, և´ ԼՀԿ-ն կանգնած են հարցի լուծման տեխնիկական անհնարինության առջև։ Բանն այն է, որ այդ գործընթացը ժամանակատար է, օրենքով երկշաբաթյա ժամկետ է նախատեսված, որպեսզի նախ հարցապնդում ուղարկվի կառավարություն, որից հետո խորհրդարան ներկայացվի անվստահության նախագիծ, իսկ այս նստաշրջանի վերջին քառօրյան նշանակված է դեկտեմբերի 3-ին։ ԼՀԿ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրենք ընդհանրապես զրկված են այդ հնարավորությունից, քանի որ կանոնակարգ-օրենքը թույլ է տալիս, որ նստաշրջանի ընթացքում մեկ անվստահության նախագիծ ներկայացնի խմբակցությունը, իսկ ԼՀԿ-ն Ջանջուղազյանի վերաբերյալ արդեն ներկայացրել է։ Հետևաբար, խմբակցությունները, ըստ ամենայնի, պատասխանելու են, որ հաջորդ նստաշրջանի ժամանակ կքննարկեն Հարությունյանի հարցը»,-գրում է «Հրապարակ» թերթը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
290.000 դրամ վճարվել է մտերիմներին ծննդյան առթիվ խաշի հրավիրելու արդյունքում. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է երեկ առավոտից համացանցում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն այն մասին, որ ընկերներ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...