Քաղաքականություն

Ինչու՞ են հայ լրագրողները մեկնել Բաքու

Ինչու՞ են հայ լրագրողները մեկնել Բաքու
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բաքու մեկնած լրագրողների վերաբերյալ հարցին, թե ովքեր և ինչ ծրագրով են մեկնել Բաքու: «Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ…

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բաքու մեկնած լրագրողների վերաբերյալ հարցին, թե ովքեր և ինչ ծրագրով են մեկնել Բաքու: 

«Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: 

Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»,-ասված է ԱԳՆ պատասխանում:  

Մեր տեղեկություններով՝ հայկական կողմից երեք լրագրող է մեկնել Բաքու, որոնցից երկուսը՝ Հայաստանից, մեկը՝ Արցախից: Մեզ հայտնի է՝ որ լրատվամիջոցներից են մեկնողները, իսկ ավելի հստակ ու մանրամասն շուտով իրենք պաշտոնապես կհայտարարեն: 
 

Նմանատիպ հոդվածներ

ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250