Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ-ում ձերբակալված Լևոն Սարգսյանի մասին

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ-ում հայտնաբերված եւ ձերբակալված Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) մասին:Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության…

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ-ում հայտնաբերված եւ ձերբակալված Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության եւ ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանի բնակիչ 51-ամյա Լեւոն Հրաչյայի Սարգսյանը:

 

Նա 2018-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի եւ 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Նշենք, որ նա ԱԺ նախկին պատգամավոր է, պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: Լեւոն Սարգսյանը հայտնի է Ալրաղացի Լյով մականունով:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը:

 

Նշենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային ավավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250