Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու նոյեմբերի 7-ի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը:
Գործով դատական նիստ է նշանակվել նոյեմբերի 26-ին: Նշենք, որ նույն օրը նշանակված է նաեւ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել էր մերժել Քոչարյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը, որի հիմքում վերջիններս դրել էին Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշումը: Դրանով ՍԴ-ն, ի թիվս այլնի, արձանագրել է, որ գրավը ճանաչվել է որպես ինքնուրույն խափանման միջոց՝ դադարելով լինել կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց, ուստի այն կարող է կիրառվել ոչ միայն անձի թաքնվելու, այլ նաեւ խոչընդոտելու ռիսկը զսպելու պարագայում: Սա պաշտպանական կողմը դիտել էր որպես նոր ի հայտ եկած հանգամանք:
Միջնորդության մերժումից հետո պաշտպանական կողմը բողոքարկել էր դատարանի որոշումը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...