Փաշինյանը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ վարող քաղաքական լիդերների տասնյակում
«Twiplomacy» միջազգային կայքը, որն հետազոտում է սոցիալական կայքերի օգտագործումը գրեթե բոլոր պետությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների կողմից, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությանը ֆեյսբուքում, տեղեկանում ենք Հայկական ժամանակից։
Ինչպես հայտնի է, վարչապետի գրեթե բոլոր հանդիպումները հեռարձակվում են ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում, պարբերաբար էջում հայտնվում են սելֆիներ՝ արված այս կամ այն քաղաքական առաջնորդի հետ կամ որեւէ իրադարձության վայրից, բացի այդ՝ հաճախակի տարվող «զրույցները քաղաքացիների հետ»՝ տարատեսակ հարցերի շուրջ:
«Աշխարհի առաջնորդները ֆեյսբուքում» վերնագրով հոդվածում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենակտիվ ֆեյսբուքյան էջն ունեցող քաղաքական լիդերների տասնյակում է՝ աշխարհի մասշտաբով։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ կառավարության գործունեության մասին պատմում է իր հետևորդներին՝ ֆեյսբուքի միջոցով ուղիղ եթեր անելով հենց մեքենայի միջից կամ էլ իր գրասենյակից։ Գուցե հեռարձակման որակը լավագույնը չէ, բայց վարչապետի այս անմիջական կապը սիրվել է հետեւորդների կողմից եւ նա հայտնվել է աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում»,-ասվում է հոդվածում։
Ֆեյսբուքում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը գլխավորում է Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն, նրան հաջորդում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այնուհետ՝ Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մուդին, Պաղեստինի ղեկավար Իմրան Խանը, Ինդոնեզիայի նախագահ Յոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ԱՄՆ Սպիտակ տան ֆեյսբուքի էջը, Կամբոջայի ղեկավար Սամդեհ Հուն Սենը, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարքեզը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...