Ոստիկանների կողմից հակագազով և մահակով ցուցմունք կորզելու տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ
ՀՀ գլխավոր դատախազությունը համացանցում և սոցիալական ցանցերում լայն տարածում գտնող՝ առերևույթ ոստիկանության աշխատակիցների կողմից անձի նկատմամբ բռնությունների կիրառման վերաբերյալ տեսանյութը ուսումնասիրության առարկա է դարձրել այն հասու դառնալուց անմիջապես հետո, որի արդյունքում ինչպես տեսանյութը, այնպես էլ ԶԼՄ համապատասխան հրապարակումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով:
Նշենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք կորզում:
Դեպքին արձագանքել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. «Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։
Իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,-ֆեյսբուքում գրել էր Թաթոյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...