Օհանյանը` իր որդու՝ «Մարտի 1-ին» Արցախից Երևան բերված զինվորականների թվում լինելու մասին
Իմ տղան երկար տարիների՝ շուրջ 13-14 տարվա զինծառայող է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ «Մարտի 1-ին» Ղարաբաղից Երևան բերված զինվորականների թվում է եղել նաև Սեյրան Օհանյանի որդին:
Սեյրան Օհանյանը նշեց, որ իր որդին, ինչպես մնացած զինվորականները, իր ծառայությունն իրականացնում է, ծառայել է տարբեր վայրերում և այժմ՝ ՊԲ-ում: «Մնացած զինծառայողների հետ այդ ժամանակահատվածում իր պարտքը հայրենիքի նկատմամբ կատարել է բոլորի հետ հավասար, դրանից բացի, ավելացնելու բան չունեմ»,-ասաց նա:
Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել է, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու համար Ղարաբաղից Երևան բերված զինվորականների թվում է եղել նաև այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանի որդին, ով որպես սպա ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում:
«Օհանյանի որդին Ղարաբաղից բերված մյուս զինվորականների հետ տեղակայվել է կառավարության շենքում և ակտիվ մասնակցություն է ունեցել խաղաղ ցույցերը արյան մեջ խեղդելու գործողություններին: «Մարտի 1-ի» իրադարձություններից ընդամենը մեկուկես ամիս անց Օհանյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար»,-գրել է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...