Լևոն Սարգսյանի արտահանձնման նպատակով նախապատրաստվում է անհրաժեշտ փաստաթղթեր

«Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի ԱԺ  նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին Ռուսաստանի դաշնությունից Հայաստանի Հանրապետությանը արտահանձնելու գործընթացն իրականացնելու համար ՀՀ դատախազությունն այս պահին նախապատրաստում է ադ նպատակով ռուսական կողմին փոխանցվելիք փաստաթղթերի փաթեթը:

 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը տեղեկացրեց, որ  քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը:

 

Հիշեցնենք Լևոն Սարգսյանը ներգրավվել էր  որպես մեղադրյալ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: 

 

Հաշվի առնելով, որ վերջինս տևական ժամանակ բացակայել էր ՀՀ-ից, և գտնվելու վայրը հայտնի չէր, նրա նկատմամբ 2018 թվականի հոկտեմբերի 1-ց հայտարարվել էր հետախուզում, եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նույն գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել  նաև Լևոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին, ով կալանավորվել էր: Ավելի ուշ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

ԱԱԾ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հաջողվել էր պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանը, ով, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձեւավորված եւ ավազակային մի շարք հարձակումներ գործած  հանցավոր խմբի անդամներին պատվիրել էր վերոնշյալ հանցագործության կատարումը:

 

Հարձակումը դյուրին դարձնելու եւ ցանկալի արդյունքի հասնելու համար Լեւոն Սարգսյանն Արմեն Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած եւ վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգական Ս.Ղ-ի միջոցով ձեռք էր բերել եւ խմբին տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը` չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով: Ավազակային հարձակումից հետո Լեւոն Սարգսյանը գողոնից ընտրել եւ վերցրել էր իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ