Պատահարներ
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր
WRed
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները նշված շենքի մոտ հայտնաբերել են 24 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, ինչպես նաև հայտնաբերել են նշված հասցեում գտնվող պատուհանի ապակու վրա կրակոցի հետք և նշված վայրում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողային հատվածում նույնպես կրակոցի հետք է եղել։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
WRed
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
WRed
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
WRed
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
WRed