Հայ-իրանական երկաթգծի կառուցումը կբերի տնտեսական հեղափոխության
Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար իրանական կողմն ուսումնասիրում է միաժամանակ երկու ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում հայաստանցի լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը:
«Հայ-իրանական երկաթգծի կառուցման միջոցով ցանկանում ենք, որպեսզի Իրանը Հայաստանի և Վրաստանի միջոցով միանա Եվրոպային։ Վստահ ենք, որ այս ծրագրի իրագործումը տնտեսական առումով մեծ հեղափոխություն կառաջացնի: Այս փուլում մենք դեռևս ուսումնասիրում ենք ծրագիրը, այն գործնական ուսումնասիրության փուլում է, վստահ ենք, որ դրանից հետո անցնելու ենք գործնական քայլերի։ Այս ամենի լավագույն ապացույցն այն է, որ վերջերս մեր ճանապարհաշինության նախարարը հանդիպել է իր հայ գործընկերոջը և քննարկել ծրագիրը։ Գործնական առաջարկ է դրվել սեղանին, ըստ որի, երկաթգծի կառուցման 30 տոկոսը պետք է ստանձնի Հայաստանը, իսկ մնացած 70-ը՝ Իրանը»,-նշեց Նարիմանը։
Նրա խոսքով՝ ծրագիրը կյանքի կոչելու համար պահանջվում է երկու երկրի համատեղ ջանքերը և անհրաժեշտ է նպաստել դրանց տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Հեղինե» օպերան։&nb...
290.000 դրամ վճարվել է մտերիմներին ծննդյան առթիվ խաշի հրավիրելու արդյունքում. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է երեկ առավոտից համացանցում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն այն մասին, որ ընկերներ...