Չենք տրվելու սադրանքների. «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի հայտարարությունը
«Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը պարզաբանում է տարածել՝ հայտարարելով, թե ընկերության վերաբերյալ «հերթական ապատեղեկատվությունն» է տարածվել։
«2019 թվականի նոյեմբերի 6-ին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը հերքման պահանջ է առաքել «Առաջին լրատվական» ՍՊԸ-ին, «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին և լրագրող Գոհար Հայրապետյանին՝ 04.11.2019թ. «www.1in.am» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված տեսանյութի շրջանակներում վերջինիս կողմից ընկերության և դրա բաժնետերերի գործողությունների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտչական բնույթի տեղեկատվության վերաբերյալ:
Իրավունքի պաշտպանության նշված օրինական եղանակի օգտագործմամբ ակնկալվել է, որ լրատվական գործունեություն իրականացնող անձինք, քաջատեղյակ լինելով իրենց պարտականություններին, հերքման պահանջը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընկերությանը կտեղեկացնեն հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր կհայտնեն, որ հերքման տարածումը մերժվում է:
Օրենքով սահմանված պարտականությունը կատարելու փոխարեն, նույն անձանց կողմից տարածվել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող տեղեկատվություն, թե իբր «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը դատական հայց է ներկայացրել Գ. Հայրապետյանի կատարած արտահայտության համար և թիրախավորել «1-ին» լրատվականին (հավաստիանալու համար առաջարկում ենք օգտվել պաշտոնական datalex.am դատական տեղեկատվական համակարգից):
Նշված ապատեղեկատվությունը տարբեր հարթակներում դարձվել է քննարկման առարկա, արժանացել տարատեսակ գնահատականների, մեկնաբանվել տարբեր «մտահոգ» սուբյեկտների ցնորքների և մտասևեռումների շրջանակներում՝ իրավունքների պաշտպանության՝ պետության կողմից սահմանված և երաշխավորված, սակայն դեռևս չիրացված մեթոդների օգտագործումը ներկայացնելով որպես թիրախավորումներ, բռնաճնշման կամ լռեցման փորձեր:
Բոլոր նրանց, ովքեր փորձում են նմանատիպ շահարկումների, զրպարտությունների և մաղձի տարածման միջոցով արատավորել «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գործարար համբավը, ծանուցում ենք, որ մենք շարունակելու ենք գործել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, չենք տրվելու սադրանքների, և մեր հայեցողությամբ օգտագործելու ենք ՀՀ օրենսդրությամբ թույլատրված և երաշխավորված բոլոր միջոցներն ու եղանակները՝ պաշտպանելու մեր ընկերության, իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարիք ստեղծող մեր բազմահազարանոց կոլեկտիվի իրավունքներն ու օրինական շահերը, բարի համբավը և արժանապատվությունը:
Միաժամանակ, սանձարձակությունը, ցինիզմը, տգիտությունը կարծիքի ազատ արտահայտման սահմանադրական իրավունքի հետ շփոթողներին տեղեկացնում ենք, որ ՀՀ Սահմանադրությամբ հռչակված՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու ազատությունը բացարձակ բնույթ չի կրում և ունի իրացման որոշակի սահման. ավարտվում է այն կետում, որտեղ սկսվում են այլոց հիմնական իրավունքներն ու օրինական շահերը», - ասված է ընկերության տարածած պարզաբանման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...