ՏԵՍԱՆՅՈՒԹ. 23-ամյա Սաթենիկի աչքերից կրկին «ապակիներ» են հոսում. բուժումը չի օգնում
Համացանցում հայտնված հերթական տեսանյութը «ապակե արցունքներով» 23-ամյա աղջկա մասին, նորից մեծ հետաքրքրություն է առաջացրել ու դարձյալ տարբեր մեկնաբանությունների առիթ տվել:
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ Սաթենիկ Ղազարյանի աչքից Արթիկի բժշկական կենտրոնում նորից հեռացրել են բյուրեղներ, որոնք մեկ ամիս է` անհետացել էին:
Հիշեցնենք` այս երևույթն արժանացավ ոչ միայն հայ, այլև ռուս մասնագետների ուշադրությանը: Ռուսաստանցի բժիշկները փորձաքննությամբ պարզեցին, որ աղջկա աչքից հանված բյուրեղները տարբեր չափերի ապակու կտորներ են և որ դրանք աչքում չեն ձևավորվում:
Սաթենիկին Արթիկի հիվանդանոցում նորից ակնաբույժն է զննել: Մեկ ամիս է` Սաթենիկի աչքից բյուրեղներ չէին գալիս: Դադարել էր գալ Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում դեղորայք կաթեցնելուց հետո: Նման բան տեղի էր ունեցել երկու ամիս առաջ, դարձյալ դեղորայքի ազդեցությունից: Ուժեղ գլխացավերն ու ինքնազգացողության վատացումը, դեմքի աջ հատվածի ցավերը ստիպել էին երեկ դիմել բժշկի:
Արթիկի հիվանդանոցի ակնաբույժը աչքից դուրս է բերել ապակու երկու կտոր, որին ներկա է եղել ու պահը ֆիքսել է հիվանդանոցի ատամնաբույժը:
Ի դեպ, առաջին անգամ Սաթենիկի աչքում տեսել ու «ապակե բյուրեղները» հեռացրել է ակնաբույժ Աննա Ստեփանյանը: Ակնաբույժ Աննա Ստեփանյանը հավաստիացնում է, որ աչքից հանված ապակիների մեջ եղել են նաև գունավորները: Ինքն է Սաթենիկին ուղղորդել դիմել Երևանի կլինիկաներ:
Ռուս մասնագետների փորձաքննության արդյունքները փաստել են` բյուրեղները աղջկա աչքում չեն ձևավորվում, որ դրանք սովորական ապակի են: Դրանից հետո Սաթենիկի ընտանիքին խորհուրդ էին տվել դիմել նյարդաբանի կամ հոգեբույժի օգնությանը:
Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Սաթենիկը փոքր հասակում էպիլեպսիայի նոպաներ է ունեցել: Տեղի բժշկական կենտրոնում նրան հետազոտել է նյարդաբանը: Բայց, ըստ բժշկի, այս ախտորոշումն ունեցողը չի կարող նման կերպ ինքնացավեցնելու ֆունկցիաներ դրսևորել:
Տեսանյութը Shantnews-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակա...