Մոտ 80 կգ էր, գցեց գետնին, քաշ էր տալիս. հովազի հարձակումից տուժած տղամարդը պատմում է դեպքը
Օրեր առաջ Ենոքավանի անտառներից մեկում կովկասյան ընձառյուծը հարձակվել էր քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 35-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն:
SHANTNEWS.am-ի թղթակիցը խոսել է տուժածի հետ հետ, վերջինս պատմել է, որ անտառում խոզեր է պահում և արդեն 1 ամիս է նկատում է որ օր օրի պակասոմ է խոզերի քանակը:
«Պատահարի օրը էդ վտանգավոր կենդանուն նկատել եմ ինձնից 60 սմ հեռավորության վրա, էդ պահին բռունցքս բարձրացրի գլխիս մոտ ինքը ատամներով բռնեց ձեռքս, հասցրի գլուխս հետ քաշեմ, գցեց գետնին:
Էդ ամբողջ ընթացքը տևել է մոտ 50 վայրկյան, ձեռքիս ընկավ իմ որսորդական հրացանը ու ես կրակեցի, բայց ոչ իրան, չէի էլ կարա իրա վրա կրակեի, էդ կրակոցից փախավ»,- պատմել է տուժածը :
Գաբրիելյանը հիշում է, որ ընձառյուծը կլիներ մոտ 80-90կգ:
Գաբրիելյանը շարունակում է գտնվել բժիշկներ հսկողության ներքո, բայց վիճակը կայուն է:
Երեկ հայտնել էինք` Ենոքավանում կովկասյան ընձառյուծի հարձակման հետ կապված դեպքից հետո դրվում են ֆոտոթակարդներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...