Մենք բացառապես ֆուտբոլային հարցեր ենք քննարկել. քաղաքական հարց չի եղել. Վանեցյան
Ես չեմ ասում, որ որևէ հարցում թերացել եմ, մենք շատ մեծ աշխատանք ենք արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը, ով ավելի վաղ ներկայացրել էր պաշտոնից իր հրաժարականը:
Արթուր Վանեցյանը նշեց, որ ընտրվելու է նոր գործկոմ և նոր նախագահ: «Երբ ես ՀՖՖ-ի նախագահ ընտրվեցի, այդ ժամանակ նշեցի, որ երկար ժամանակով չեմ եկել այդ պաշտոնում, քանի որ զբաղված եմ այլ աշխատանքով, ես ունեմ այլ առաքելություն»,- ասաց նա:
«Եկեք չքաղաքականացնենք: Մենք այստեղ բացառապես ֆուտբոլային հարցեր ենք քննարկել: Ես եմ իմ նախաձեռնությամբ հրաժարական ներկայացրել: Ինչո՞ւ: Այն վիճակը, որը սկսվեց Իտալիայի հետ խաղից հետո, աննախադեպ պարտությունից հետո, որևէ մեկը պետք է այդ պատասխանատվությունն իր վրա վերցներ»,- ասաց նա:
Վանեցյանի խոսքով՝ նա հայտարարությամբ էր հանդես եկել, որը իր գործընկերների կողմից հավանություն ստացավ: Նրա խոսքով՝ մեկ տարին լրացել է և իր գնահատմամբ իր առաքելությունն ավարտվել է:
«Ես առաջիկա ժողովում գործկոմի անդամ չեմ առաջադրվելու, առավելևս՝ ՀՖՖ նախագահ: Այս փուլում ֆոտբոլի հետ որևէ առնչություն չեմ ունենալու: Հայկական ֆուտբոլը հնարավորինս մաքրված է և ճիշտ ուղու վրա»,- ամփոփեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...