ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Միլանի կաթոլիկ տաճար
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն։ Հայաստանի վարչապետը գտնվում է Միլան քաղաքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Միլանի կաթոլիկ տաճար, շրջել տաճարով, ծանոթացել պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող տաճարի ճարտարապետությանն ու պատմությանը։
Նշենք, որ Միլանի տաճարը՝ Duomo di Milano-ն, գոթական ոճի կաթոլիկ տաճար է, գտնվում է Իտալիայի Լոմբարդիա շրջանի վարչական կենտրոնում։ Այն Միլանի արքեպիսկոպոսի նստավայրն է։ Ունի 106.5 մետր բարձրություն և կարող է տեղավորել միաժամանակ 40 հազար մարդու։ Միլանի գոթական տաճարը մեծությամբ 4-րդն է աշխարհում,
3-րդը՝ Եվրոպայում։ Տաճարն ունի բազմաթիվ մարմարյա սրածայր աշտարակներ, որոնք իրար են կցված հենարանների ցանցով։ Շինարարությունն սկսվել է 1386 թվականին, ավարտվել՝ 1813 թվականին։ Տաճարի գոթական ոճը միահյուսվում է Ռենեսանսի մշակույթի տարրերի հետ, ներսում գտնվում է տաճարի գլխավոր խորհրդանիշը՝ Միլանի հովանավորուհու՝ «La Madonnina»-ի ոսկյա արձանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...