ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Լուկաշենկոյի 22-ամյա «գեղեցկության թագուհին» պատգամավոր է դարձել
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ամենաերիտասարդ պատգամավոր է դարձել «Միսս Բելառուս 2018» գեղեցկության մրցույթի հաղթող, 22-ամյա Մարի Վասիլևիչը, որը, ըստ տեղեկությունների, ռոմանտիկ հարաբերությունների մեջ է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին գրում է The Times-ը։
65-ամյա Լուկաշենկոյին հաճախ են տեսնում 22-ամյա Վասիլևիչի ուղեկցությամբ վերջինիս՝ նախորդ տարվա մայիսին «Միսս Բելառուս» գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո։ Զույգը միասին այցելել է պետական փառատոների, հոկեյի մրցաշարերի, 2018-ին Ռուսաստանում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
Լուկաշենկոն Վասիլևիչին պետական մեդալ է շնորհել՝ մշակույթում ունեցած ներդրման և բարեգործության համար։ Լուկաշենկոն անձամբ է հետևել Վասիլևիչի՝ «Միսս աշխարհ 2018» մրցույթին նախապատրաստությանը։ Այստեղ Վասիլևիչը երրորդ տեղն է զբաղեցրել։
Հրապարակման մեջ նշվում է, որ 22-ամյա պատգամավոր Վասիլևիչը քաղաքական փորձ չունի։ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատում նորաթուխ պատգամավորը պատրաստվում է հանրության ուշադրությունը հրավիրել երիտասարդության խնդիրների վրա։
Այս շաբաթ հայտնի է դարձել, որ կիրակի Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ոչ մի ընդդիմադիր թեկնածու չի անցել Ներկայացուցիչների պալատ։
Ըստ The Times-ի` քննադատները Բելառուսի ընտրությունները խարդախություն են անվանել։
Նմանատիպ հոդվածներ
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունեն...
Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք արված է. Նիկոլ Փաշինյան
330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ...