Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջնակարգ կրթության կորցրած ատեստատը և հիմնական կրթության կորցրած վկայականը վերականգնելու համար քաղաքացին պետք է դիմի տվյալ ուսումնական հաստատության տնօրինությանը՝ ներկայացնելով.
ավարտական փաստաթուղթը կորցնելու մասին դիմում,
անձնագրի պատճենը,
դպրոցում այդ ժամանակահատվածի արխիվի բացակայության դեպքում՝ նաև արխիվային տեղեկանք՝ գնահատականների նշումով:
Դիմումը ստանալուց հետո ուսումնական հաստատության տնօրինությունը սկսում և ավարտին է հասցնում կորցրած փաստաթղթի կրկնօրինակը քաղաքացուն տրամադրելու գործընթացը:
Փաստաթղթի կրկնօրինակը քաղաքացուն տրվում է անվճար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք արված է. Նիկոլ Փաշինյան
330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջե...
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք։ Լոռիում,...
Եղանակ. սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում է Արտակար...