«Դոլմամա»-ի վնասի չափը կորոշվի, երբ պարզվի, թե որքան ջուր է լցվել առաջին հարկ. մանրամասներ
«Դոլմամա» ռեստորանի տանիքի կրակն առաջացել է հարևան շենքում բռնկված հրդեհից: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է «Դոլմամա»-ի աշխատակիցներից մեկը:
Հարևան շինությունում, ըստ նրա, հրդեհը սկսվել է վերանորոգման աշխատանքների պատճառով, սակայն սա ընդամենը ենթադրություն է: Քննությունը դեռ ընթացքի մեջ է:
Հարցին, թե ինչ չափի վնասներ է կրել ռեստորանը, աշխատակիցը պատասխանեց, որ տանիքի միայն մի փոքր մասն է վառվել, սակայն հրշեջ ծառայությունների բաց թողած ջուրը թե ինչքանով կլցվի առաջին հարկ և ինչ վնասներ կտա, կարող են ասել միայն վաղը:
Հիշեցնենք, որ այսօր 13:59-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Ժամը 16:08-ին հրդեհը մեկուսացվել է, 17:00-ին՝ մարվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...