Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական վթարից վիրավորած Ռոբերտ Կարապետյանի վիճակը ծայրահեղ ծանր է
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:32-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են ЗИЛ 130 մակնիշի 34 AM 035 համարանիշի և BMW մակնիշի 36 LX 328 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ն մի քանի մասի է բաժանվել: Վթարի պատճառն, ըստ նախնական տեղեկությունների, եղել է BMW-ն, որը բարձր արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի ու կորցնելով կառավարումը վայրկյանների ընթացքում բախվել ЗИЛ մակնիշի մեքենային:
«BMW» վարորդ՝ Սահակ Ղ.-ն` ծնված 1995 թ. տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր Ռոբերտ Կ.-ն` ծնված 1998 թ., մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով` վիրավոր Ռոբերտ Կարապետյանն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աշխատակից է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...