ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ քաղաքացուց գողացած քարտով բանկոմատից կանխիկացրել է 221.000 ՀՀ դրամ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ գողություն կատարած և ուրիշի բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով` 2019թ մայիսի 25 –ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել ՌԴ քաղաքացին այն մասին, որ սույն թվականի մայիսի 24-ին անհայտ անձը, իրեն անհայտ վայրում գրպանից գաղտնի հափշտակել է գումար և բանկային քարտը, որով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող բանկոմատից կանխիկացվել է 221.000 ՀՀ դրամ գումարը` պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ` ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակա...