Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 21-ամյա երիտասարդը խանութից գողացել է բաճկոն և նույն պահին բերման ենթարկվել

Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնում ծառայություն իրականացնելիս, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողը նկատել էր, որ մի…

Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնում ծառայություն իրականացնելիս, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողը նկատել էր, որ մի երիտասարդ խանութից բաճկոն է բացահայտ հափշտակել և փորձում է փախչել:
Պահպանության ծառայողը հետապնդել էր, բռնել նրան և բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:
21-ամյա երիտասարդը, որ Իսակովի պողոտայի բնակիչ է, տվել է խոստովանական բացատրություն: Հափշտակածը վերցվել է:

 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250