Նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջարկություն հնչել է հենց մեր կողմից». ԼՀԿ պատգամավոր
«Մեղադրել «Լուսավոր Հայաստանին», որ նա դեմ է աշխատավարձերի բարձրացմանը, որևէ աղերս չունի իրականության հետ: Նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջարկություն հնչել է հենց մեր կողմից: Կարծում եմ՝ մեր քաղաքական դաշտում պետք է այնպիսի մշակույթ ձևավորվի, որ ունենանք միմյանց հետ աշխատելու, քննադատություն լսելու կարողություն». նոյեմբերի 20-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով իրենց հասցեագրված այն մեղադրանքին, թե դեմ են աշխատավարձերի բարձրացմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը օրերս անդրադարձել էր ընդդիմության այն գնահատականին, թե 2020թ. բյուջեն հեղափոխական չէ: Նա ասել էր. «Թող ուղղակի ասեն, որ դեմ են աշխատավարձերի բարձրացմանը»:
Ըստ Ա. Խաչատրյանի՝ բյուջեն ունի նաև դրական կողմեր, սակայն որտեղ կան խոցելի տեղեր, պետք է քննադատեն: Դա է ընդդիմության առաքելությունը: Պատգամավորը նշեց, որ խմբակցությունը դեռ չի որոշակիացրել, թե ինչպես են քվեարկելու բյուջեի նախագծին:
Նմանատիպ հոդվածներ
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...