Նոր մանրամասներ 21-ամյա ոչ սթափ վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից
Պարզվել է նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան վիրավորներ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վթարից որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Mercedes-ի վարորդ, Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը և նրա համաքաղաքացի, 22-ամյա Հովհաննես Ավագյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ նոյեմբերի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը, Մյասնիկյան պողոտայում իր վարած Mercedes E-320 մակնիշի ավտոմեքենայով բախվել էր բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկային: Վարորդին առաջինը օգնության էին հասել վթարի հարևանությամբ ապրող բնակիչները:
Դեպքի վայրում Նոր-Հաճն քաղաքի բնակիչ, 34-ամյա Նարեկ Լոբյանը փորձում էր Ճանապարհային ոստիկաններին մոլորեցնել, որ վարորդը ինքն է եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...