Քաղաքականություն

Ամոթ է, պարոն վարչապետ, հայոց պատմություն կարդա. Շարմազանովը` Փաշինյանին

Ամոթ է, պարոն վարչապետ, հայոց պատմություն կարդա. Շարմազանովը` Փաշինյանին
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամոթ է, պարոն վարչապետ, հայոց պատմություն կարդա։ Նիկոլն անտանելի է դառնում և խայտառակում «Ռեսպուբլիկան» Ռուս լրագրողի…

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Ամոթ է, պարոն վարչապետ, հայոց պատմություն կարդա։

 

Նիկոլն անտանելի է դառնում և խայտառակում «Ռեսպուբլիկան»

 

Ռուս լրագրողի հարցին ի պատասխան նշել է,թե Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է սկսած Սարդարապատի ճակատամարտից։

Ամո'թ է,ամոթ։

Ասեմ իմացիր,պարոն վարչապետ։

 

Նժդեհը դեռ 1912-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին թուրքերի դեմ,որպես Հայկական կամավորական վաշտի հրամանատար՝ Անդրանիկի հետ միասին։

 

Իսկ 1914թ-ին Գարեգին Նժդեհը մասնակցում է առաջին աշխարհամարտին՝ որպես Հայկական երկրորդ կամավորական գնդի փոխհրամանատար, հրամանատարն էր Դրոն,որի համար Ցարական Ռուսաստանը նրան պարգևատրել է բարձրագույն շքանշաներից մեկով՝ «Գեորգիևյան խաչով»։

 

Ինչ վերաբերվում է Սարդարապատի ճակատամարտին,ապա Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել,փոխարենը մասնակցել և եղել է Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտի ղեկավարներից մեկը։

 

Խոսելուց առաջ լավ կլիներ սովորել սեփական ազգի պատմությունը։

 

Հ.Գ.Սա ևս մեկ պատճառ է,որպեսզի բուհերում Հայոց պատմության դասավանդումը լինի պարտադիր»:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250