Սպորտ
Դիեգո Մարադոնան լքել է զբաղեցրած պաշտոնը
Արգենտինայի Լա Պլատա քաղաքի «Խիմնասիա» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան լքել է զբաղեցրած պաշտոնը։
59-ամյա մասնագետի պաշտոնանկության մասին հայտնել է ակումբի նախագահ Գաբրիել Պելեգրինոն La Red ռադիոկայանի եթերում։
Ավելի վաղ կար տեղեկություն, որի համաձայն՝ Մարադոնայի հեռանալու պատճառ կարող է դառնալ Պելեգրինոյի՝ ակումբի նախագահի պաշտոնից չհեռանալը։
Մարադոնան ընդամենը 2 ու կես ամիս գլխավորեց «Խիմնասիան»։ 2019-ի սեպտեմբերին՝ Մարադոնայի ակումբը գլխավորելուց հետո «Խիմնասիան» երեք հաղթանակ էր տարել ու հինգ պարտություն կրել։
Աղբյուր ArmSport.am
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Լեգենդար Ջոն Ջոնսը նշել է՝ ով կհաղթեր Թոփուրիա–Ծառուկյան հնարավոր մենամարտում
4.0