Ընտանիքով աշխատել են «Սանիթեք»-ում, վերջնահաշվարկ ու արձակուրդային չեն ստացել

Երկար տարիներ «Սանիթեք» ընկերությունում աշխատած Արթուր Մինասյանն աշխատանքից ազատվելուց հետո վերջնահաշվարկ չի ստացել, ոչ էլ արձակուրդայինների գումարն է ստացել: Նա հայտնել է, որ ընտանիքով երկար ժամանակ աշխատել են «Սանիթեք» ընկերությունում, սակայն ընկերությունը պարտք է մնացել ու այդպես էլ չի վճարում:

 

Արթուր Մինասյանի խոսքով՝ ընկերությունն իրեն պարտք է 4 տարի 9 ամսվա չվճարված գումար, որը կես միլիոն դրամից ավելի է: «Մոտ կես միլիոն դրամ արձակուրդայինս է, 107 հազար դրամ էլ աշխատավարձիս վերջնահաշվարկը: Ճիշտ նույնքան է նաեւ հայրիկիս գումարը, որը նույնպես աշխատում էր Սանիթեքում: Մեկ միլիոնից ավելի պարտք են մեզ»,- ասել է Արթուրը:

 

Արթուրի մորը եւս «Սանիթեք»-ը պարտք ունի: Նրան էլ 70 հազար դրամ չեն վճարել: Առողջական խնդիրների պատճառով փետրվարին ազատվել է աշխատանքից ու վերջնահաշիվ չի ստացել: Արթուր Մինասյանը հայտնեց, որ վերջին 4 տարում ո՛չ ինքը, ո՛չ էլ հայրն ընդհանրապես արձակուրդ չեն գնացել եւ արձակուրդային էլ չեն ստացել: Նա մի քանի անգամ զանգահարել է ընկերություն, ասել են՝ սպասե՛ք կստանաք: «Մենակ ես չեմ, մոտ 150 հոգի են, որ չեն ստացել: Օգոստոսին՝ ցույցերից հետո, մի մասն ստացել էին, գնացինք մենք էլ ստանայինք, ասեցին՝ գումարը վերջացել է եւ մեզ ավելի ուշ կտան»,- պատմել է նա:

 

Արթուր Մինասյանն այս պահին՝ որպես բանվոր, աշխատում է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ շատ գոհ է: Նորաբաց այս հիմնարկում աշխատողների աշխատավարձերն ավելի բարձ են: Արթուրը հայտնեց, որ նախկին՝ 107-ի փոխարեն այժմ 170 հազար դրամ է ստանում: Նաեւ ասաց, որ Երեւանի քաղաքապետարանի՝ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը խզելուց հետո աշխատողների կեսից ավելին նորաբաց հիմնարկում են աշխատում:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

Քաղաքականություն