«Հրապարակ». Ռուսաստանին պետք է Հայաստանում ուժեղ ընդդիմություն ձեւավորել և այդ դաշտում ԲՀԿ-ն անելիք ունի
«Հրապարակ» թերթը գրում է.
Վերջին շրջանում ԲՀԿ-իշխանություն փոխհարաբերություններում նկատելի կոշտությունը ոչ այնքան Գեւորգ Պետրոսյանի առաջ քաշած օրակարգով է պայմանավորված, որքան որ՝ ավելի խորը արմատներ ունի։ Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն արտաքին ազդակներ է ստացել արմատական ընդդիմություն դառնալու մասին, մասնավորապես Ռուսաստանից հասկացրել են՝ թույլ չեն տա, որ նախկինի նման համապարփակ աջակցություն ցուցաբերեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ, ինչպես անցյալում, մեկ էլ հանկարծ կոալիցիա մտնեն։
Հիմա Ռուսաստանին պետք է, որ Հայաստանում ուժեղ ընդդիմություն ձեւավորվի, եւ այդ դաշտում ԲՀԿ-ն անելիք ունի։ Այս ազդակներից հետո ԲՀԿ-ն կոշտացրել է պահվածքը։ Առաջին ատամը երեկ ցույց տվեցին՝ միաձայն տապալելով ԱԺ նախագահի՝ Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու առաջարկով նախագիծը եւ հայտարարեցին նաեւ, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծին դեմ են քվեարկելու։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...