ՀԱՊԿ–ը Հայաստանի անվտանգության գլխավոր գործոնն է. վարչապետ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը առանցքային դերակատարություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ–ի մասնակից երկրների խորհրդարանականներին Երևանում հյուրընկալելիս։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ–ի շրջանակում համագործակցության բոլոր երեք ասպեկտներին` դա արտաքին քաղաքական համակարգումն է, ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունն ու անվտանգության ոլորտի փոխներգործությունը» , – նշեց նա։
Ժամանակակից աշխարհն արագ է փոփոխվում, փոխվում է նաև սպառնալիքների բնույթը, հենց այդ պատճառով Փաշինյանը կարծում է, որ կազմակերպությունը պետք է միշտ հարմարվի այդ նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին։
Այդ համատեքստում խորհրդարանական բաղադրիչը կարևոր է նաև մասնակից երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման ու մոտեցման առումով։ Դա բարձրացնում է համատեղ աշխատանքի ու, ընդհանուր առմամբ, անվտանգության մակարդակը։
Վարչապետը գոհ է, որ մասնակից երկրներին հաջողվել է համաձայնության գալ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ։ Կողմերը հանգել են այն եզրակացության, որ պետք է համապատասխան օրենսդրությունում որոշ փոփոխություններ մտցնել` տարատեսակ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործի շրջանակում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել էր Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Երևանը պնդում էր, որ մինչ 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է մնա Հայաստանի ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...