Ստամբուլում ավտոբուսի վարորդը մխրճվել է կանգառի մեջ, այնուհետև դանակով հարձակվել մարդկանց վրա
Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասում քաղաքային ավտոբուսն անհայտ պատճառով կորցրել է կառավարումը և մխրճվել կանգառի մեջ: Այս մասին տեղեկացնում է neohaber.net կայքը:
Ավտոբուսի վարորդը դուրս է եկել և դանակով հարձակվել մարդկանց վրա, որոնք փորձել են խանգարել նրան փախչել, նա վիրավորել է մարդկանցից մեկին և նետվել ծովը: Սակայն ոստիկանությունը կարողացել է ձերբակալել վարորդին: Նշվում է, որ նա Նեջդեթ ազգանունով 33 տարեկան տղամարդ է:
Պատահարի հետևանքով տուժել է 13 մարդ, որոնցից մեկին վարորդը դանակահարել է: Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, ևս մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նշվում է, որ նրանց թվում են Իրանի 3 քաղաքացի և երկու երեխա:
Դեռևս պարզ չէ՝ արդյոք վարորդը կանխամտածված է մխրճվել կանգառի մեջ, թե ոչ: Սկսվել է հետաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հնդկաստանում խեղդվում են օդի աղտոտվածությունից
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում օդի աղտոտվածության մակարդակը հասել է վերջին մեկ տարում ամենաբարձր ցուցանիշին: Այս մաս...
Թուրքամետ զինյալները Սիրիայում գնդակոծել են ամերիկյան շարասյունը
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը տեղեկացրել է, որ թուրքամ...
Վիետնամում ութ մարդու են ձերբակալել 39 միգրանտների մահվան գործով
Վիետնամում ոստիկանությունը ևս ութ մարդու է ձերբակալել Մեծ Բրիտանիայում միգրանտների զանգվածային զոհվելու գործով հետաքննու...
Թրամփը պահանջում է բացահայտել «ուկրաինական գործով» իրազեկողի անունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է բացահայտել «ուկրաինական գործով» իրազեկողի անունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր...