Վիետնամում ութ մարդու են ձերբակալել 39 միգրանտների մահվան գործով
Վիետնամում ոստիկանությունը ևս ութ մարդու է ձերբակալել Մեծ Բրիտանիայում միգրանտների զանգվածային զոհվելու գործով հետաքննության շրջանակներում, հայտնել է «VnExpress» տեղական հրատարակությունը:
Անգլիայի Էսեքսի կոմսության ոստիկանությունը հոկտեմբերի 23-ին 39 դիակ է հայտնաբերել բեռնատարում, որը Մեծ Բրիտանիա էր ժամանել Բելգիայից:
Մեկ շաբաթ անց իրավապահները հայտնել են, որ բոլոր զոհվածները Վիետնամի քաղաքացիներ էին: Անօրինական միգրանտների ուղարկման ցանցի կազմակերպմանը մասնակցելու կասկածանքով ութ մարդ ձերբակալվել է կիրակի Նգեանի նահանգում: Նշվում է, որ այդ տարածաշրջանի 21 բնակիչներ կորել են Մեծ Բրիտանիայում՝ երկիրը լքելով ապրիլից մինչև օգոստոս ընկած ժամանակաշրջանում:
Նահանգի իշխանությունները կորածների ազգականների ԴՆԹ-ի նմուշներ են հավաքում Էսեքսի ողբերգության զոհերի ճանաչման համար: Անցած շաբաթ Վիետնամի ոստիկանությունը Էսեքսի գործի հետաքննության շրջանակում երկու մարդու է ձերբակալել Հատինի նահանգում:
Մեծ Բրիտանիայում այդ սպանությանը մեղսակցության կասկածանքով ձերբակալված Է հինգ մարդ, այդ թվում՝ բեռնատարի վարորդը՝ 25-ամյա Մորիս Ռոբինսոնը՝ Հյուսիսային Իռլանդիայից: Ավելի ուշ ձերբակալվածներից երեքն ազատ են արձակվել գրավի դիմաց: Ռոբինսոնի գործով դատական լսումները կսկսվեն նոյեմբերի 25-ին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հնդկաստանում խեղդվում են օդի աղտոտվածությունից
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում օդի աղտոտվածության մակարդակը հասել է վերջին մեկ տարում ամենաբարձր ցուցանիշին: Այս մաս...
Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սպաները Մոսկվայում ահաբեկչություն են կանխել: Ահաբեկչություն իրականացնելու փորձի մե...
Վլադիմիր Պուտինը մի շարք գեներալների է պաշտոնանկ արել
Վլադիմիր Պուտինը տասնյակից ավելի գեներալների է պաշտոնանկ արել: Մեկ այլ որոշմամբ` Պուտինը նշանակել է տարածաշրջաններում ու...
Ստամբուլում ավտոբուսի վարորդը մխրճվել է կանգառի մեջ, այնուհետև դանակով հարձակվել մարդկանց վրա
Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասում քաղաքային ավտոբուսն անհայտ պատճառով կորցրել է կառավարումը և մխրճվել կանգառի մեջ: Այս մասին...