ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հնդկաստանում խեղդվում են օդի աղտոտվածությունից
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում օդի աղտոտվածության մակարդակը հասել է վերջին մեկ տարում ամենաբարձր ցուցանիշին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչ Սաչինա Տապարիայի խոսքով՝ բժիշկները սուր շնչառական ռեսպիրատոր հիվանդությունների կտրուկ աճ են արձանագրել, և դա այն պատճառով, որ կիրակի մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակը բարձրացել է՝ հասնելով 900 ցուցանիշի, ինչը 400-ով ավելի է նորմայից և շատ վտանգավոր է:
Քաղաքում առողջապահական ոլորտում արտակարգ դրություն է հայտարարվել, դպրոցները փակվել են:
Վատ տեսանելության պատճառով Դելիի օդանավակայանից չեղարկվել է ավելի քան 30 չվերթ, իսկ ճանապարհներն ամայացել են, քանի որ մարդիկ նախընտրել են մնալ փակ տարածքում, քան շնչել թունավոր օդը:
Առաջիկա օրերին ոչ մի թեթևացում չի սպասվում, քանի որ անձրևից հետո օդի աղտոտվածությունը՝ կապված ծղոտի այրման հետ, ավելի է բարձրացել: նշվում է, որ օդի աղտոտվածության մակարդակը 24-48 ժամվա ընթացքում նորից կիջնի 500-ի: 400-ից բարձր ինդեքսով օդի աղտոտվածությունը վտանգավոր է հիվանդ մարդկանց համար, կարող է նույնիսկ ազդել առողջ մարդու թոքերի վրա:
Այսօրվանից Դելիում սահմանափակվելու է սեփական տրանսպորտային միջոցների օգտագործումը:
Հարևան նահանգների ղեկավարները կոչ են արել նահանգային իշխանություններին ավելի կոշտ մեթոդներով պայքարել օդի աղտոտվածության դեմ: