Եղել է սահմանային լարվածություն, որը կարգավորվել է, խնդիր չեմ տեսնում. Տոնոյան

ՀՀ պետբյուջեի կառուցվածքում եղել են ՊՆ-ին տրամադրված վարկային չափաբաժնի մեջ որոշ նվազեցումներ, որն ուղղվել է մեր կարողությունների ավելացմանը: Այսօր՝ նոյեմբերի 4-ին, բյուջետային քննարկումից հետո Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 

 

Այն հարցին, թե ինչպես է վերաբերում վարչապետի հայտարարությանը, որ կոռուպցիայի պայքարից ստացված գումարները նախատեսվում է տրամադրել պատշտպանական ոլորտին, Տոնոյանը պատասխանեց, որ կընդունեն մեծ ուրախությամբ: «Ցանկացած ոչ բյուջետային հավելում մեր հնարավորությունների բարձրացմանը ես՝ որպես Պաշտպանության նախարար, բարձր եմ գնահատում, ու միշտ եղել է դա»,- ասաց նա: 

 

Տոնոյանը հաստատեց, որ նախորդ շաբաթ եղել է սահմանային լարվածության աճ. «Կարճաժամկետ առումով Եղել է սահմանային լարվածություն և՛ Արցախում, և՛ Հայաստանի սահմանում, որ կարգավորվել է, խնդիր չեմ տեսնում»:

 

Հայաստանի, Ացախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի՝ արցախյան խնդրի լուծման տարբերակ, Տոնոյանը վստահ է, որ կա: 

 

«Եթե տարբերակ լինի, և որևիցե ժողովուրդ դրան համաձայն չլինի, նույն լարվածությունը շարունակվելու է: Ես կարծում եմ, որ նման տարբերակ կա»,- ասաց նա: Սու-30 ինքնաթիռները, Տոնոյանի խոսքով, ժամանելու են կամ դեկտեմբերին կամ հունվար-փետրվարին. «Ես դա անընդհատ կրկնում եմ, ոնց որ հավատը քիչ է, հա՞»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ՀՀ զինված ուժերը ձեռք են բերում նոր, արդիականացված զինատեսակներ տարբեր երկրներից: Նա հավաստեց, որ Գյումիում տեղակայված ռուսական 102-րդ բազան ևս արդիականցվում է՝ սպառազինության, նյութատեխնիկական ապահովվածության և զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումներով: 

 

Այդ ռազմաբազային հողատարածքների ավելացում չի լինելու. «Ավելի ճիշտ ինչ-որ տարածք տրամադրվում է, ինչ-որ տարածք, որ արդեն չի օգտագործվում, անցնում է Հայաստանի Հանրապետությանը, բայց այդ բոլոր տարածքները մնում են Հայաստանի Հանրապետության տարածք: Ուղղակի տրվում է օգտագործման համար»,- նշեց նա: Անդրադառնալով զորամասերի ճաշարանների արդիականացման մասին հարցին՝ նա ասաց. «Արդեն հասել ենք 38-40 տոկոսի, և պլանն այնպիսին է, որ 2020-ին պետք է ավարտենք զորամասերն ու անցնենք առաջնագծին»:

 

Ե՛վ զինծառայողների կենցաղային ապահովման, և՛ նյութատեխնիկական ապահովման, սպառազինության ապահովման արագությունները, ըստ Տոնոյանի, շատ մեծացել են: «Դա պայմանավորված է բարձր տրամադրությամբ: Նախկինում էլ եղել են գործընթացներ, բայց հիմա կարճ ժամանակում մեծ փոփոխություններ են եղել»,- ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ