Կենդանաբանական այգում այս գիշեր ևս 2 շուն են բռնել
Երևանի կենդանաբանական այգում այս գիշեր իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են ևս 2 թափառող շներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, NEWS.am-ին ասաց Կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների կառավարիչ Ազնիվ Գրիգորյանը:
«Գիշերը 23:00-ին վագրերի ազատավանդակի մոտից 1 շուն են բռնել, մյուսին էլ՝ մուֆլոների եւ բեզոարյան այծերի ազատավանդակի ցանկացապատի մոտից: Բռնված կենդանիները դեռ այգու տարածքում են»,- ասաց նա։
Ազնիվ Գրգորյանը նշեց, որ այգու պահպանություն ուժեղացվել է, լրացուցիչ ուժեր են ներգրավվել եւ ամբողջ գիշեր այգին հսկվում է:
Հիշեցնենք, որ 3 օր առաջ Երեւանի կենդանաբանական այգում շների ոհմակը հոշոտել էր այգու 3 կենգուրուներին, իսկ մեկ օրա անց առավոտյան աշխատակիցները հայտնաբերել էին 3 անկած մուֆլոնների։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Սպասվում է սառնամանիք և ճանապարհների սառցակալում. Գագիկ Սուրենյան
Հայաստանում նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած ձյան ու ձնախառն անձրևի մասին SHANTNEWS.am-ի եթերում զրուցել է ԱԻ...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...