Սպորտ
Լևոն Արոնյանը կրկին լավագույն տասնյակում է
WRed
Լևոն Արոնյանը կրկին Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում է: ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականի առաջատարը 7-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արոնյանը 14-րդն էր և այս անգամ նա զգալիորեն բարելավել է իր տեղը աղյուսակում: Վերջին շրջանում Արոնանը գրեթե առանց հանգստի մասնակցում է մրցաշարերի: Ներկայումս հավաքականի կազմում նա հանդես է գալիս Եվրոպայի թիմային առաջնությունոմ:
Նշենք նաև, որ 100 լավագույն շախմատիստների թվում են Հայաստանի հավաքականի ևս երկու ներկայցուցիչներ՝ Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (79-րդ տեղ):
Կանանց 100 լավագույնների թվում են Լիլիթ Մկրտչյանը (66-րդ տեղ) և Էլինա Դանիելյանը (71-րդ տեղ):
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0