«Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիան բերվում է օրակարգ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով, ըստ ամենայնի, ԱԺ օրակարգ կբերվի եկող տարի՝ գարնանային նստաշրջանին։
Իսկ մինչ այդ, այսօրվանից կսկսեն «հող պատրաստել» դրա վավերացման համար։ Այսօր նախատեսվում է ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաև ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը։
Նիստը կվարի ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավար, համատեղության կարգով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Առաջիկայում նման քննարկումները դառնալու են հաճախակի, հնարավոր է նաև հանրային լսումներ կազմակերպեն՝ կոտրելու կոնվենցիայի մասին հայ հասարակության մոտ ընդունված կարծրատիպերը»:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...