Սպորտ
Շախմատի հավաքականի հաջորդ մրցակիցն Ադրբեջանն է
WRed
Հայաստանի շախմատի ազգային ընտրանիների հաջորդ մրցակիցներն Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթումում ընթացող առաջնությունում հաջորդիվ տղամարդկանց հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ: Կանայք՝ Ռուսաստանի:
7-րդ տուրից հետո կանանց հավաքականը մրցաշարային աղյուսակում 5-րդն են և ունեն 10 միավոր: 13 միավորով առաջատարը ռուսներն են: Տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում 6-րդն է 9 միավորով: Այստեղ ևս Ռուսաստանն է առաջատարը (12 միավոր):
Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0