Սպորտ
Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն` երկամարտի 364 կգ արդյունքով
Ծանրամարտի երիտասարդական հավաքականի երկու անդամները հերթական մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուխարեստում ընթացող առաջնության մինչև 20 տարեկանների 89 կգ քաշային կարգում Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն երկամարտի 364 կգ արդյունքով: Այս քաշում Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն դարձավ Արա Աղանյանը, ով երկամարտում գրանցեց 358 կգ արդյունք:
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Լիանա Գյուրջյանը, իսկ Ռաֆիկ Հարությունյանը նվաճել էր բրոնզե մեդալ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0