«Ժողովուրդ». Առանց Գագիկ Հարությունյանի ցուցմունքի Բաբլոյանին չէին կարող ներգրավել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ըստ ամենայնի, հենց այսօր արդեն ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրեն ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը):
Խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, եւ Բաբլոյանը, ըստ մեղադրանքի, դիմումը պաշատոնապես դեռեւս չստացած, ապօրինի ստորագրել է այն ու հանդես եկել ՍԴ նախագահի հրաժարականի մասին հայտարարությամբ:
Այստեղ թերեւս դժվար չէ հետեւություն անել, որ առանց Գագիկ Հարությունյանի տված համապատասխան ցուցմունքի Բաբլոյանին չէին կարող թերեւս ներգրավել այս հարցում: Կկալանավորվի ԱԺ նախկին նախագահը, թե ոչ, դժվար է ասել, բայց որ ստիպված է լինելու ցուցմունքներ տալ, կասկածից վեր է: Ու այդ դեպքում արդեն պարզ կդառնա` ով է եղել մասնագիտությամբ ոչ իրավաբան, մանկաբույժ Բաբլոյանի իրավական խորհրդատուն այս հարցում: Եթե Հրայր Թովմասյանն է եղել, ստիպված կլինի խոստովանել այդ մասին իր տված ցուցմունքներում: Ու այդ ժամանակ արդեն Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը կդառնա տեխնիկական հարց:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց. Արա Բաբլոյանն էլ ներգրավվել է որպես կասկածյալ. պաշտոնական
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վ...