«Փաստ». Հայրապետովը հրաժարվել է ցուցմունք տալ Քոչարյանի դեմ` խնդրելով իրեն չխառնել քաղաքական հաշիվների մեջ
«Փաստ» թերթը գրում է.
Ըստ թերթի՝ իշխանությանը մերձ աղբյուրի, ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ արդեն նախկին պետ, գեներալ Գրիգորի Հայրապետովի աշխատանքից հեռացման գլխավոր պատճառը եղել է 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործի՝ իշխանության կողմից նորովի բացումը։
Նշյալ աղբյուրի փոխանցմամբ, Հայրապետովին առաջարկվել է ցուցմունք տալ այդ գործի հետ կապված, «հիշել» և ասել, որ Ռոբերտ Քոչարյանն է հանձնարարել Պողոսյանին ծեծել։
Սակայն Հայրապետովը հրաժարվել է՝ ասելով, թե ինքը չի կարող նման ցուցմունք տալ, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում։
Առաջարկողն սկսել է «երեսով տալ», որ նրան նոր իշխանությունը լավ է վերաբերվել, պաշտոնի բարձրացում է արվել, գեներալի կոչում են տվել:
Այդուամենայնիվ, Հայրապետովը հրաժարվել է՝ նշելով, որ այդպես չի եղել՝ խնդրելով իրեն չխառնել քաղաքական հաշիվների մեջ։ Հայրապետովին ժամանակ են տվել մտածելու, և տեսնելով, որ կոմպրոմատ էլ չկա վրան, առանց զգուշացնելու հրամանը տվել և ազատել են աշխատանքից։
Մեր աղբյուրը նաև հավելեց, որ ՊՊԾ այլ սպաների ևս, որոնք այդ օրը ուղեկցել են Ռոբերտ Քոչարյանին և Շարլ Ազնավուրին, նույն առաջարկով դիմել են, սակայն դեռևս արդյունքներ չկան:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց. Արա Բաբլոյանն էլ ներգրավվել է որպես կասկածյալ. պաշտոնական
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վ...