ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԴ-ն ԱԺ-ի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք. Մակունց
«ՍԴ-ն, ըստ էության, չի տվել պատասխան ԱԺ-ի ներկայացված այն հարցադրումներին ու մտահոգություններին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին, այսինքն` ՍԴ-ն որոշում է կայացրել ու թողել առկախված և դրանով ԱԺ-ի նկատմամբ, իմ գնահատմամբ, դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որը արձագանք կստանա»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի շուրջ եղած վերջին զարգացումներին, ասաց ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ «Իմ քայլը» նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ առաջանորդվելու են դատաիրավական համակարգի բարեփոխումների պլանով և չեն կապելու Հրայր Թովմասյանի նախագիծը համապարփակ մոտեցումների, լուծումների հետ:
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, Մակունցն ասաց, որ արձանագրել են մի փաստ, որով ՍԴ-ն ոչ միայն պատրաստ չէ և չի ուզում լուծումներ տալ առկա խնդիրներն, այլև չի ուզում քննարկել դրանք` այդպիսով ավելի խորացնելով վստահության ճգնաժամը, որ կա ՍԴ-ի նկատմամբ:
«Մեր գործողությունները շարունակելու են մնալ նույնը, ինչ նախկինում էր: Մենք մեր առջև խնդիր չէինք դրել այս նախագծով լուծել ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը, այս խնդիրը բացարձակապես կապ չունի մեր համապարփակ մոտեցումների հետը: Մենք շարունակելու ենք մեր այն պլանով, որ ներկայացված է թե´ նախարարության կողմից՝ ռազմավարական փաթեթով, բայց նաև չի սահմանափակվելու միայն այդ փաթեթով: Մեր առանձին քայլերի մասին կտեղեկացնենք և դրանք կլինեն այն փուլում, երբ հրապարակման ենթական կլինեն»,- ասաց Մակունցը:
Նա նաև տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարության և ԱԺ համատեղ աշխատանքի արդյունքում նախատեսում են վաղաժամ կենսաթոշակի փաթեթն ընդունել:
Տեսանյութը` Shantnews.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մեկը փորձառու չի, քայլել են՝ պաշտոններ ստացել․ Ծառուկյան
Ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոն է ստացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փակ տարածքներում ծխելը կարգելվի․ մանրամասներ
Փակ տարածքներում ծխելը կարգելվի. Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծը, որը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողո...
Երևանն իր ճարտարապետությամբ կանխորոշել է մեր ժողովրդի ապագայի մտածողությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Սա տոն է, որը շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: Սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է, որովհետև Երև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավադրություն հայաստանյան կողմից՝ բացառում եմ. Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին
1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախ...